211652_close_icon
views-count43890 դիտում article-date 09:55 06-04-2017

Միայն Երևանը չսիրող պաշտոնյան այս կերպ կվարվեր. մի ճկույթի չափ ասֆալտն ի՞նչ է՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը չի տրամադրում, որպեսզի Խաչատրյան փողոցում վտանգավոր փոսը վերացվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մինչ այս օրերին կուսակցությունները, քաղաքական գործիչներն ու Երևանի վարչական շրջանների պատասխանատուները լծվել են առաջիկա Երևանի ավագանու ընտրություններին, Արաբկիր վարչական շրջանի Ա. Խաչատրյան փողոցի 4-րդ շենքի դիմացի փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում են՝ ասելով. «Տևական ժամանակ, է այս փոսը կա, սակայն ոչ մի պատասխանատու չի փորձում խոչընդոտը վերացնել։ Երևի մի տաս անգամ դիմել ենք Արաբկիրի թաղապետարան, սակայն, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։ Խորհրդարանական ընտրություններից հետո Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե շարունակելու ենք միասին աշխատել՝ նկատի ունենալով Արաբկիր վարչական շրջանի բնակչությանը»։ Մարդաբոյ փոսի հարևանությամբ բնակվողներն ասում էին. «Եթե այս ձև եք աշխատելու, ավելի լավ է՝ հայտնի ֆիլմի՝ «Ոսկե ցլիկ»-ի հերոսի օրինակով մի դիմում էլ թող ինքը գրի։ Մեզ պետք չի ընտրությունից ընտրություն բնակիչներին սին ու դատարկ խոսքեր տվող թաղապետ ու պաշտոնյա։ Մենք ուզում ենք ռեալ, ժողովրդի մատից փուշ հանող պաշտոնյայի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե խնդիրը կարճ ժամանակում չլուծվի, ապա այս փոսն ավելի է մեծանալու, կամ որպես վահան հանդիսացող ծառը արմատ է տալու և ճյուղավորվի՝ նկատի ունենալով այն, որ իբրև հարցի լուծում՝ ճյուղ են դրել փոսի մեջ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր