211652_close_icon
views-count6378 դիտում article-date 09:52 06-04-2017

Մհեր Սեդրակյանը պատրաստվում է արտագաղթել Ամերիկա. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որևէ ուժի ցուցակում: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր