3292 դիտում
09:44 06-04-2017
Չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է. Մոդեստ Կոլերով. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Սպասելի էր Հանրապետական կուսակցության վստահ հաղթանակը, սպասելի էր Ծառուկյանի լավ արդյունքը, որից հետո արդեն որոշակի հարցեր էին առաջանում՝ կհաղթահարեի՞ն արդյոք անհրաժեշտ շեմը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյո՞ք կկարողանային հաղթահարել շեմը «Ելք» դաշինքը և ՕՐՕ-ն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։
Ըստ նրա՝ այս ընտրություններում աղմկահարույց ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Իհարկե, աղմկահարույց ապտակ ստացավ ՕՐՕ-ն, լուրջ ապտակ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փաստորեն, անցան Դաշնակցությունը և «Ելքը». ՀՅԴ-ն ենթադրաբար կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Ես չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է։ Ներկայումս կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, այս ուժերը կմտնեն խորհրդարան, և ամեն ինչ նախկինի նման կլինի»,- ասել է նա։
Նա, ի դեպ, ոչ մի էական փոփոխություն չի կանխատեսում նոր խորհրդարանի աշխատանքում, որովհետև, նրա խոսքով, խորհրդարանում, ըստ էության, նորեկ ուժ է լինելու «Ելքը», որի անդամներից ոմանք ներգրավված են եղել հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներում, այսինքն՝ լինելու են միայն մի քանի նոր դեմքեր։ «Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է նա»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
41761 դիտում
10:45 12-07-2018
Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի․ սպասում է Ռուսաստանի «թույլտվությանը»․ Մոդեստ Կոլերով․ «168 ժամ»
3569 դիտում
11:05 27-10-2018
Մոդեստ Կոլերով․ Բոլթոնը Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս «պարտք» է ԱՄՆ-ին․ «168 ժամ»
15345 դիտում
09:49 13-12-2018
ՌԴ նախագահը չպետք է շնորհավորի Փաշինյանին․ Մոդեստ Կոլերով․ «168 ժամ»
Այս բաժնից
490 դիտում
08:15 26-03-2024
Լարսի անցակետին այլընտրանքը չի կառուցվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
496 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
871 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»