7337 դիտում
09:37 06-04-2017
Ուշագրավ տեղեկություններ` «Ելք» դաշինքի անդամների և Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ին մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի՝ Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։
Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից է եղել նաև Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը՝ Գոռ Հարությունյանը։ Սակայն իրավապահներն ամեն կերպ փորձում են գաղտնի պահել Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները՝ հենց Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնի շնորհիվ։
«Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղել է Մանախի հետ։ «Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ։ Եթե այլ հարցեր ունեք, դիմեք դատախազության հանրային կապերի բաժին»,– ասաց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
16180 դիտում
17:06 20-04-2017
«Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն մեկնարկեց դաշինքի անդամների կողմից «Էրեբունի-Երևան» երգի կատարմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1118 դիտում
12:40 05-03-2019
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ