211652_close_icon
views-count80495 դիտում article-date 23:28 05-04-2017

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 28-ամյա ոստիկանության կապիտանը խոշոր եղջերավոր անասուններից խույս տալով՝ վթարի է ենթարկվել. նա տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Բագրատ Վարդանյանը Մասիս- Ռանչպար ավտոճանապարհին՝ Նորամարգ գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 21013 մակնիշի 01 ՍՏ 065 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Մասիսի ոստիկանության օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Նույն տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը վթարի է ենթարկվել այն ժամանակ, երբ ավտոմեքենայի առջև հայտնվել են խոշոր եղջերավոր անասուններ և, հավանաբար, նրանց չհարվածելու պատճառով էլ տեղի է ունեցել վթարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր ոստիկանության Մասիսի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան, կոչումով ոստիկանության կապիտան էր: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր