211652_close_icon
views-count46189 դիտում article-date 18:50 05-04-2017

Երևանում՝ «Անելիք» բանկի դիմաց, կին վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով եղել է մանկահասակ երեխայի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Mazda մակնիշի 10 VV 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայում՝ ՝ «Անելիք» բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, 26-ամյա Մերի Հարությունյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանում է հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mazda-ի վարորդը կին է եղել, իսկ վրաերթի ենթրակվածը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով և նա եղել է իր մանկահասակ երեխայի հետ՝ մանկասայլակով: Բարեբախտաբար, երեխան չի տուժել: Նաիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտենլ են, որ վրաերթի ենթարկվածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր