211652_close_icon
views-count2937 դիտում article-date 15:01 05-04-2017

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է փորձարկել Ճապոնիայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հերթական՝ միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումն է իրականացրել։ Ինչպես հաղորդում է BBC-ն, հրթիռի արձակումը հաստատել է նաև ԱՄՆ-ի զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ Ըստ տվյալների՝ հրթիռն անցել է Կորեական թերակղզու արևելյան ափի երկայնքով և ուղղության վերցրել դեպի ճապոնիան։ Այն ընկել է Ճապոնական ծովի չեզոք հատվածում։ Ըստ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության տվյալների՝ հրթիռի թռիչքը տևել է 9 րոպե, այդ ընթացքում այն հաղթահարլ է 60 կմ տարածություն։

Նմանատիպ նյութեր