211652_close_icon
views-count35934 դիտում article-date 14:14 05-04-2017

Էջմիածնում «Վեոլիա Ջուր» ընկերությունը վերացնում է 30 տարի գործող համաճարակի օջախը, քաղաքապետն էլ խոստացել է ստեղծել հերոսների անունով այգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն 2-րդ օրն է, «Վեոլիա Ջուր» ընկերության մեծ թվով աշխատակիցներ՝ գործադիր տնօրեն Գոռ Գրիգորյանի հանձնարարությամբ գտնվում են Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հսկայածավալ ու տիտանական աշխատանքների արդյունքում կարողացել են հատուկ տեխնիկաների միջոցով մաքրել ԽՍՀՄ տարիներից խցանված վիճակում գտնվող կոյուղատարերը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե նախկին պատասխանատուները, տվյալ դեպքում, «Հայջրմուղկոյուղի» ընկերության չինովնիկները իրենց «թափանները լցնելու» փոխարեն «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների նման սրտացավ մոտեցում ցուցաբերեին, ապա գարշահոտությունն ու խցանումը չէր լինի, թեպետ մեղքի իրենց բաժինն ունեն նաև բնակիչները, քանի որ մեծ դժվարությամբ խողովակների միջից դուրս են բերվել «տրյապկաներ», աղբի մնացորդներ, որոնք էլ պատճառ են դարձել խցանման։ «Վեոլիա Ջուր» ընկերության բրիգադները աշխատանքները սկսել են առավոտյան ժամը 9-ից մինչև ուշ երեկո։ Այս պահին էլ շարունակվում են աշխատանքները և դրանք գուցե տևեն մի քանի օր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում ընկերությանը, գործադիր տնօրենին, որ օպերատիվորեն արձագանքեցին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակմանը և սկսեցին հսկայական աշխատանքներ կատարել։ Նշված տարածքում նաև կուտակված է նաև մեծ քանակի շինարարական և կենցաղային աղբ ու այն վերացնելու համար քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կարգադրությամբ ժամանել են արդեն Էջմիածնի քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Մուրադ Խաչատրյանի գլխավորությամբ, ով հայտնեց, որ քաղաքապետը կարգադրել է կարճ ժամանակում նշված տարածքից հեռացնել աղբը, որպեսզի ապագայում այս հատվածում կատարվի ծառատունկ և տեղադրվեն նստարաններ, երեխաների համար էլ՝ խաղային կոնստրուկցիաներ։ Բնակիչներն էլ ասում էին, որ այգի ստեղծելուց հետո այն պետք է կոչվի 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված առյուծ-զինվոր տղերքի հիշատակին, ինչն ավելի կպարտավորեցնի բնակիչներին, որ իրենց աչքի լույսի նման պահեն ստեղծվելիք այգին։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063419/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 3 տարուց ավելի էր, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 10 շենքի բնակիչներ հույսները կտրել էին պատկան մարմիններից, որ նրանք իրենց նստատեղերը աթոռներից կհանեին ու կմտածեին, թե ինչպես են վերացնելու թաղամասում առաջացած գարշահոտությունը, որը հղի է խոլերայով։ Մեծ թվով բնակիչներ հավաքվել էին ու արդարացիորեն բարձրաձայնում էին, որ պատկան մարմինների մեղքով բազմաբնակարային շենքերի հարևանությամբ առաջացել են կեղտաջրերով կուտակված մի քանի լճակներ։ Տևական ժամանակ էր, կոյուղաջրերը խողովակների խցանման պատճառով դուրս էին տալիս և այդ ողջ կեղտաջրերը լցվում էին բակը։ Դիտահորերն ամբողջովին լցված էին կոյուղու կեղտով, սակայն պատասխանատուները չէին բարեհաճում հետևություններ անել և վերացնել այդ թերությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Նախկինում «Հայջրմուղկոյուղի»-ն էր և միշտ կանոնավոր վճարումները կատարել ենք, սակայն միայն գումարներն են հավաքել, և ոչ մի աշխատանքներ չի կատարել «Հայջրմուղկոյուղի»-ն, հիմա արդեն «Հայջրմուղկոյուղ»-ուն փոխարինելու է եկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն և հուսով ենք, որ գոնե «Վեոլիա Ջուր»-ը կկանգնի ժողովրդի կողքին և խնդիրը կլուծվի»։ Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր