211652_close_icon
views-count25420 դիտում article-date 12:39 05-04-2017

Երևանում 55-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գերեզմանատան պատին. հայր ու որդի և նրանց ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սիլիկյան թաղամասի 1-ին փողոցի բնակիչ, 55-ամյա Պավել Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 10 RF 100 համարանիշի ավտոմեքենայով Տիչինայի փողոցում՝ Հաղթանակ թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում, դուսրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գերեզմանատան բետոնե պատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Սարսգյանն ու նրա ուղևորներ Լևոն Արիստակեսյանն ու 35-ամյա Արտյոմ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Պ. Սարգսյանն ու վիրավորներից Ա. Սարգսյանը հայր ու որդի են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր