211652_close_icon
views-count3762 դիտում article-date 16:31 04-04-2017

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Սիրիայում հրադադարի ռեժիմի պայմաններին նպաստելուն ուղղված ջանքերը, ինչպես նաև Աստանայում և Ժնևում սիրիական հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց գրանցելու ուղիները։ Այդ մասին նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ «Շոշափվել է սիրիական հակամարտության խնդիրը, մասնավորապես, Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, Աստանայում ու Ժնևում բանակցային գործընթացի առաջխաղացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։ Երկու երկրների նախագահները քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մարտի 10-ին անկացված Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության նիստի ընթացքում։

Նմանատիպ նյութեր