211652_close_icon
views-count3125 դիտում article-date 13:19 04-04-2017

Պայթյուն Թուրքիայի վերահսկիչ անցակետերից մեկի մոտ. կա զոհ և վիրավորներ

Թուրքիայի Շըրնաք նահանգի Գաբար շրջանի ավտոճանապարհներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով թուրքական զինված ուժերի զինծառայող է զոհվել, ևս 5-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել, երբ զինվորականներն օպերացիա էին իրականացնում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը կարող է լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության ձեռքի գործը։

Նմանատիպ նյութեր