211652_close_icon
views-count10070 դիտում article-date 12:01 04-04-2017

Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել, եթե թիմը երկրի չեմպիոնի տիտղոսը չնվաճի: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննարկում է գլխավոր մարզչի փոփոխության հարցը, չնայած Զիդանի գլխավորությամբ թիմը առաջին 15 ամիսները հաջողությունների է հասել: Եթե մադրիդցիները բաց թողնեն հաղթանակը, ապա ֆրանսիացին` մեծ հավանականությամբ, կհեռացվի աշխատանքից: Զիդանին կարող է փոխարինել նրա փորձառու հայրենակից, «Արսենալի» ներկայիս գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Պերեսը երկար տարիներ բարձր է գնահատում նրա աշխատանքը` հաշվի չառնելով վերջին շրջանում 67-ամյա մասնագետի գրանցած թույլ արդյունքները:

Նմանատիպ նյութեր