211652_close_icon
views-count35613 դիտում article-date 10:41 04-04-2017

Վայոց Ձորի փրկարարների, ճանապարհային ոստիկանների ու տեղի ճանշինականների աշխատանքի արդյունքում Սարավան-Զանգեր ճանապարհահատվածը դարձավ անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 3-ին, ողջ օրը և մինչև այսօր լուսաբաց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի և Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ Վայքի Ճանշինի աշխատակիցների հետ հսկայական աշխատանքներ կատարելու արդյունքում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի հատվածից մինչև «Սյունյաց Զանգեր» կոչվող հատվածում կարողացել են ճանապարհը դարձնել անցանելի, ինչի արդյունքում էլ այս պահին արդեն ճանապարհը ամբողջովին բաց է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր