211652_close_icon
views-count13353 դիտում article-date 09:21 04-04-2017

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ գիշերն արձակել է ավելի քան 900 կրակոց. ԱՀ ՊԲ

Ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: [img]http://shamshyan.com/ups/images/0532953001491283210481282.jpg[/img]

Նմանատիպ նյութեր