211652_close_icon
views-count9520 դիտում article-date 22:25 03-04-2017

Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել Լյուկ Շոուին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել թիմի պաշտպան Լյուկ Շոուին` նշելով, որ վերջինս առանձնապես չի ձգտում բարելավվել իր խաղը: «Ես նույնիսկ չեմ կարող համեմատել, թե ինչպես են մարզումների ժամանակ աշխատում Լյուկ Շոուն և նույն Էշլի Յանգը, Դարմիան և Դեյլի Բլինդը: Համեմատությունը ակնհայտորեն Շոուի օգտին չէ: Նա պարզապես ձգտում չունի: Նա համարվում է Անգլիայի հավաքականի պաշտպան, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ պետք է կազմում տեղ ունենա: Վերցրեք Ջո Հարթին. հավաքականի դարպասապահը ցանկանում էր խաղալ և հանուն դրա հեռացավ Իտալիա», ասել է Մոուրինյոն: 21-ամյա Շոուն այս մրցաշրջանում մանկունյանցիների կազմում մասնակցել է ընդամենը 15 խաղի: Վերջին անգամ նա խաղադաշտում է եղել փետրվարին:

Նմանատիպ նյութեր