211652_close_icon
views-count2567 դիտում article-date 17:45 03-04-2017

Հայ ձյուդոիստներն արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականն ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնեց, որ մեր մարզիկները մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ են նվաճել: Սոսե Բալասանյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Ֆերդինանդ Կարապետյանն արժանացել է բրոնզի: Հայաստանը ներկայացնում էին Գոռ Մկրտչյանը (60 կգ քաշային կարգ), Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) և Սոսե Բալասանյանը (52 կգ): Դավիթ Խիթարյանը նշեց, որ հավաքականն ապրիլի 8-16-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Սոչիում: Այնուհետեւ հավաքականը մեկնելու է Վարշավա` ապրիլի 20-23-ը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմը դեռեւս պարզ չէ:

Նմանատիպ նյութեր