211652_close_icon
views-count5611 դիտում article-date 15:25 03-04-2017

Ժոզե Մոուրինյո. Մենք լուրջ կորուստներ ունենք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմը վնասվածքների պատճառով լուրջ կորուստներ ունի: «Կարծում եմ, որ Խուան Մատան շատ երկար ժամանակով շարքից դուրս եկավ: Նույն վիճակն է Ֆիլ Ջոնսի ու Քրիս Սմոլինգի դեպքում: Չգիտեմ, թե արդյոք երեքշաբթի օրը պատրաստ կլինի Պոգբան, բայց նրա վնասվածքը այդքան լուրջ չէ, ինչպես` մյուսներինը», ասել է պորտուգալացին: Նշենք, որ Մատան ազդրի մկանի վնասվածք է ստացել: Նրան արդեն վիրահատել են, որպեսզի արագացնեն ապաքինման գործընթացը: Շարք վերադառնալու ժամկետները նրա դեպքում դեռ հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր