211652_close_icon
views-count85425 դիտում article-date 12:37 03-04-2017

Ռուսական «գոլդ» ու կեղծ համարանիշներով 30-ամյա վարորդի «յաշիկը» տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա. վարորդը տեսուչներին համոզում էր, թե՝ «ես յուրային եմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 2-ին, Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդաետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ տարածք է տեղափոխվել Mercedes G 55 մակնիշի B 888 BB 88 համարանիշներով ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ-ն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ նշված «յաշիկավարը» մեքենայի վրա տեղադրել է ինքնաշեն, կեղծ համարանիշներ և ընտրության օրը շրջում է տեղամասից տեղամաս։ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը երեկ հանձնարարել է ՃՈ աշխատակիցներին, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ ճանապարհային ոստիկանները ծառայության ընթացքում հետևելու են, որպեսզի ընտրական տեղամասերի մոտ կուտակումներ չլինեն և անկախ ավտոմեքենաների մակնիշից ու համարանիշից, եթե կլինեն նման ավտոմեքենաներ, ապա վարորդների նկատմամբ կկազմվեն վարչական ակտեր, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն «գաի պլաշչադկաներ»։ Եվ ահա երեկ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևանի ՃՈ աշխատակիցները Կոմիտաս պողոտայում՝ ընտրական տեղամասերից մեկի մոտ, հայտնաբերեցին իրեն օրենքի առաջ անպարտելի համարող «անորսալի ջինին» և տեղում պարզվեց, որ համարանիշները ինքնաշեն են։ Արդեն տեղում մեքենայի սեփականատեր ներկայացած Նոր Արեշ 46 փողոցի բնակիչ, 30-ամյա Սուրեն Օքմինյանը համոզում էր ՃՈ աշխատակիցներին, որ՝ «ես ուրիշ մարդ չեմ, յուրային եմ, այսօր էն օրը չի, որ վրես ակտ գրեք, ավտոն էլ տանեք պլաշչադկա, դու գնացեք, ես հեսա իսկական համարները կդնեմ մաշնիս վրա»։ Նա փորձում էր անգամ հեռախոսազանգերով խուսափել Ճանապարհային ոստիկաններից, սակայն դա օգուտ չտվեց։ Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվեց 05 TT 033 համարանիշները, որից հետո ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա»։ Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որ նման անհեթեթություններ չանեն, հակառակ դեպքում օրինախախտները «խոնարհվելու են» ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր