211652_close_icon
views-count3757 դիտում article-date 10:16 03-04-2017

Հակառակորդն ավելի քան 150 կրակոց է արձակել այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ

Ապրիլի 2-ին և լույս 3-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: [img]http://shamshyan.com/ups/images/0869220001491199564570553.jpg[/img]

Նմանատիպ նյութեր