211652_close_icon
views-count13529 դիտում article-date 23:17 02-04-2017

Ատլանտիկայում անհետացել է հարավկորեական խոշոր բեռնանավ

Հարավկորեական «Աստղային Դեյզի» հզոր բեռնանավը անհետացել է Ատլանտյան օվկիանոսի հարավային հատվածում: Նավի վրա կային անձնակազմի 24 անդամներ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հղում անելով Ուրուգվայի նավատորմի ներկայացուցչի, հաջողվել է փրկել երկու ֆիլիպինցի նավաստիների, որոնց նկատել են մոտակայքով նավարկող առևտրային նավերից: Անցյալ ուրբաթ, նավից տեքստային հաղորդագրություն է տարածվել, որ տեղի է ունենում վառելիքի արտահոսք և նավը սուզվում է: . «Մյուս 22 նավաստիների որոնումները դեռ շարունակվում են»,- Reuters-ին ասել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հավելելով, որ երկիրը օգնություն է խնդրել Բրազիլիայից և Ուրուգվայից: «Աստղային Դեյզին»-ը նախատեսված է շատ մեծ (մոտ 260 000 տոննա) բեռների, մասնավորապես՝ հանքաքարի փոխադրման համար: Նավի վրա գտնվել են 16 ֆիլիպինցի և 8 հարավկորեացի նավաստիներ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նավով փոխադրվում էր երկաթի հանքաքար:

Նմանատիպ նյութեր