211652_close_icon
views-count67557 դիտում article-date 11:52 02-04-2017

Ընտրական տեղամասի տարածքից կասկածելի «յաշիկները» տեղափոխվեցին Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ պահապնավող հատուկ տարածք են տեղափոխվել Mercedes G500 մակնիշի 09 US 999 համարանիշի և Mercedes G500 մակնիշի 99 OF 699 համարանիշի ավտոմեքենաները: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաները «գաի պլաշչադկա» են տեղափոխվել Բաշինջաղյան փողոցի ընտրական տեղամասերից մեկի տարածքից, այն դեպքում, երբ օրենքով արգելվում է տրանսպորտային միջոցների մուտքը ըտնրատեղամաս: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենաների վրայից հանված են եղել համարանիշները, որոնք ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են բեռնախցիկում: Ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի ընտրատեղամասի տարածքում իրենց երկաթյա նժույգները չկայանեն: Հակառակ դեպքում օրինախախտների նկատմամբ կազմվելու են վարչական ակտեր, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր