211652_close_icon
views-count4845 դիտում article-date 11:10 02-04-2017

ԱՄՆ-ում վախճանվել է «Փոփ-արթ»-ի հայտնի ներկայացուցիչ Ջեյմս Ռոզենկվիստը

Նյու Յորքում 84 տարեկանում մահացել է Փոփ-արթի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` ամերիկացի նկարիչ Ջեյմս Ռոզենկվիստը: Այս մասին գրում է New York Times-ը: Ինչպես հայտնել է նրա կինը՝ Միմի Թոմփսոնը` նկարիչը մահացել է ուրբաթ օրը, իր տանը, երկատարատեւ հիվանդությունից հետո: Ջեյմս Ալբերթ Ռոզենկվիստը ծնվել է ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, 1933-ին: Արվեստի ոլորտում գիտական կոչում ստանալուց հետո Ռոզենկվիստը ֆիլմերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային ըմպելիքների համար գովազդային պաստառներ է ստեղծել: Ռոզենքվիստի աշխատանքները ցուցադրվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի հեղինակավոր թանգարանների անհատական ցուցահանդեսներում:

Նմանատիպ նյութեր