211652_close_icon
views-count7552 դիտում article-date 10:46 02-04-2017

«Ելք» դաշինքն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ

[b]Հայաստանի խորհրդարանական ընտրություններում առաջադրված «Ելք» դաշինքը մի շարք ընտրախախտումներ է արձանագրել:[/b] Ժամը 08։00-09։30 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները.  -Արձանագրվել են մասսայական դեպքեր, որ կտրոնի համարը չի համապատասխանել մատյանում նշված համարին։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից և Երևանից (մասնավորապես՝ ընտրատեղամաս 8/12, թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա համայնք)։  -Արձանագրվել են քվեախցիկում գտնվող աղբարկղի դատարկման մասսայական դեպքեր։ Քաղաքացիները չօգտագործված քվեաթերթիկները դուրս են հանում։ Ահազանգերը ստացվել են Վանաձորից, Երևանից, Վայքից։  -Չի պահպանվում քվեաթերթիկների դասավորության 1-9 համարակալման հերթականությունը։ -  Հանձնաժողովների նախագահները հրաժարվում են արձանագրություն կազմել տեխնիկական սարքերի շեղումների վերաբերյալ։ Սարքի չաշխատելու պարագայում մատյանում չեն գրանցում քաղաքացու անձնագրի տվյալները (մասնավորապես՝ 16/1, թիվ 5 ընտրատարածք, Արարատի մարզ)։  -Քաղաքացիները ներկայացել են օգնականներով, այնինչ դրա անհրաժեշտությունը չի եղել, իսկ հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել (մասնավորապես 15/7 ընտրատեղամասում, թիվ 7 ընտրատարածք, Արագածոտնի մարզ)։  -Հայտնաբերվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայաստանի կոմունիստական կուսակցության քվեաթերթիկների անկյունները սևացրած են եղել։

Նմանատիպ նյութեր