211652_close_icon
views-count12556 դիտում article-date 13:00 02-04-2017

Հետմահու կայացավ Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 1-ին, Երևանի «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի գրողների միության աջակցությամբ լույս տեսած «Վերադարձ» խորագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որի հեղինակը Ապրիլյան պատերազմի ամենաթեժ մարտագործողությունների ժամանակ Ջրականի (Ջաբրայիլ) մարտական դիրքերից մեկում հակառակորդի դեմ հերոսաբար մարտնչած և նահատակված զինծառայող Բագրատ Ալեքսանյանն էր: Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ ազատամարտիկներ, մտավորականներ և արվեստի գործիչներ: «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության անդամները, ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Բագրատ Ալեքսանյանի ծնողներին պարգևատրեցին պատվոգրով: Հերոսացած հայորդու փոխարեն նրա գրքերը նվիրում և մակագրում էին նրա հայրն ու մայրը՝ Արթուր Ալեքսանյանը և Նարինե Ասրյանը, ովքեր ասում էին, որ այս գրքի շնորհիվ Բագրատը վերադառնում է մերօրյա իրականություն, իր գրած բանաստեղծություններով բերում իր շունչը և կենդանի ոգին, որի շնորհիվ նրա անունը կշարունակի ապրել: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր