211652_close_icon
views-count33158 դիտում article-date 09:17 02-04-2017

2016 թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա են սկսել, ու մարդասպանների մի մասը հասել է Թալիշ գյուղ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016 թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ստորաբաժանումները լայնածավալ ագրեսիա են սկսել, ու մարդասպանների մի մասը հասել է Թալիշ գյուղի ծայրամաս։ Հանցագործների զոհերն են դարձել երեք տարեց մարդիկ, որոնք չէին հասցրել ժամանակին հեռանալ գյուղից։ Երբ սկսվել է գյուղի գնդակոծությունը՝ սպանվածների որդին՝ Գագիկ Խալափյանը, վեց երեխաներին ու կնոջն անվտանգ վայր էր տեղափոխել։ Բոլորի համար մեքենայում տեղը չէր բավականացրել։ Վալերան ու Ռազմելան չէին կարողացել ոտքով տնից հեռանալ՝ տարեց Մարուսյայի պատճառով։ Վերադառնալով ծնողների ու տատիկի ետեւից՝ Գագիկ Խալափյանը գյուղից ոչ հեռու լսել է ադրբեջաներեն խոսակցություն, որոշել էր մտնել գյուղապետի մոտ, որպեսզի նախազգուշացնի, որ ադրբեջանցիներ գյուղ են մտել։ Իսկ հետո չի կարողացել տուն վերադառնալ, այդ ընթացքում էլ ադրբեջանցի հանցագործները արել էին իրենց սեւ գործը։ Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+

Նմանատիպ նյութեր