211652_close_icon
views-count7763 դիտում article-date 22:45 01-04-2017

Վախճանվել է խորհրդային և ռուս գրող, թարգմանիչ, դերասան և ռեժիսոր Եվգենի Եվտուշենկոն

ԱՄՆ-ում 85 տարեկանում վախճանվել է խորհրդային և ռուս գրող Եվգենի Եվտուշենկոն: Կտակի համաձայն նա կթաղվի մերձմոսկովյան Պերեդելկինո գյուղակում: հայտնում է [url=https://www.gazeta.ru/culture/2017/04/01/a_10606649.shtml]gazeta.ru[/url]-ն Եվգենի Եվտուշենկոն նաև սցենարիստ էր, դերասան, խմբագիր, թարգմանիչ և մի քանի ֆիլմի ռեժիսոր։ Նա սերտ բարեկամական կապերի մեջ էր խորհրդահայ բանաստեղծների, մասնավորապես՝ Գևորգ Էմինի, Պարույր Սևակի հետ։ Եվտուշենկոն ռուսերեն է թարգմանել Գևորգ Էմինի բանաստեղծությունները։ 1974 թվականին Երևանում Գևորգ Էմինի և Գարիկ Բանդուրյանի թարգմանությամբ հայերեն լույս է տեսել Եվգենի Եվտուշենկոյի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Երրորդ հիշողություն» խորագրով, որին 1981 թվականին հաջորդել է «Ես սիբիրցի եմ» ժողովածուն։

Նմանատիպ նյութեր