211652_close_icon
views-count5987 դիտում article-date 21:38 01-04-2017

Ռեկորդային անկում. Դոնալդ Թրամփի վարկանիշը 35%-է. Gallup Poll

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո նվազագույն ցուցանիշին: Ըստ Gallup Poll-ի հարցումների՝ այն այժմ 35%-է: Հայտնում է «[url=http://www.amerikayidzayn.com/a/3791515.html]Ամերիկայի ձայնը[/url]» Օբամայի առողջապահական ծրագիրը չեղարկելուն միտված անարդյունավետ ջանքերի, և հանրապետականների ներքին պառակտումեների արդյունքում՝ Թրամփը հիմա, ավելին քան երբևէ, աջակցության կարիք ունի: Այս համատեքստում վերլուծաբան Բիլ Գալսթոնը կարևորում է Թրամփի ռազմավարության վերանայումը: «Սա զգալի պարտություն էր, որը մտորումների և, հավանաբար, հարմար առիթ է նախագահության ուղղվածության, ռազմավարության և մարտավարության կտրուկ փոփոխությունների համար»: Թրամփի քննադատները, որոնց շարքում է նաև նրա հակառակորդ Ջեբ Բուշը, պահանջում են նրանից նախագահին վայել պահվածք և ցանկանում, որ նա հրաժարվի Թուիթերից: «Մարդիկ նախագահից այլ վարքագիծ են ակնկալում, իսկ նա ընդհանրապես չի փոխվել: Այս է խնդիրը»,- ասել է Բուշը: Իսկ Հիլարի Քլինթոնը խանդավառված է «Օբամաքեր» առողջապահական ծրագիրը չեղարկելու հարցում Թրամփի պարտության առթիվ. «Այս խայտառակ օրիանգծի տապալումը բոլոր ամերիկացիների հաղթանակն է»:

Նմանատիպ նյութեր