211652_close_icon
views-count7226 դիտում article-date 20:32 01-04-2017

Անգլիայի առաջնություն. «Չելսին» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում առաջատարը՝ Լոնդոնի «Չելսին», սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց 16-րդ տեղում ընթացքող «Քրիսթալ Փելասից»՝ 1:2: «Չելսին» արդեն 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն հաշված րոպեների ընթացքում 2 գնդակ բաց թողեց և այդ հաշիվը մնաց անփոփոխ: Առաջատարներից «Տոտենհեմը» արտագնա հաղթանակ տարավ «Բերնլիի» նկատմամբ՝ 2:0: Շարունակում է չեմպիոնական հաղթարշավը «Լեսթերը», որը տանը 2:0 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»: Սա գործող չեմպիոնի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: Ընդ որում, այդ հաղթարշավը սկսվեց Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից անմիջապես հետո: Այս հանդիպումներից հետո «Չելսին» 69 միավորով շարունակում է առաջատար մնալ՝ 7 միավոր առաջ լինելով «Տոտենհեմից»: [b]Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր [/b] «Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2 Սեսկ Ֆաբրեգաս, 5 – Ուիլֆրիդ Զահա, 9, Կրիստիան Բենտեկե, 11 «Բերնլի» - «Տոտենհեմ»՝ 0:2 Էրիկ Դայեր, 66, Սոն Հոն-Մին, 77 «Լեսթեր» - «Սթոք Սիթի»՝ 2:0 Օնինյե Նդիդի, 25, Ջեյմի Վարդի, 47
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր