211652_close_icon
views-count5635 դիտում article-date 19:58 01-04-2017

Չինաստանի Սինիան քաղաքի Սիսիան շրջանում մառախուղի պատճառով 40 ավտովթար է տեղի ունեցել. զոհվել է 7 մարդ

Չինաստանի Հենյան մարզի մայրուղու երկու կիլոմետրանոց հատվածում ավելի քան 40 ավտոմեքենաներ են բախվել, զոհվել է 7 մարդ: Հայտնում է [url=https://ria.ru/world/20170401/1491273270.html]ria.ru[/url]-ն, հղում անելով Սինհուա գործակալությանը: Ոստիկանության տվյալներով առավոտյան Սինիան քաղաքի Սիսիանի շրջանում մի քանի ՃՏՊ-ներ են տեղի ունեցել: Յոթ զոհերից բացի մեկ անց ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տվյալներով վթարների պատճառը եղել է մառախուղը և ճանապարհի ցածր տեսանելիությունը:

Նմանատիպ նյութեր