211652_close_icon
views-count4232 դիտում article-date 18:39 01-04-2017

Քվեարկությունն սկսվելու է վաղն առավոտյան ժամը՝ 8-ին

Այսօր լռության օր է: Արգելվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին քարոզչություն իրականացնել: Վաղը՝ ապրիլի 2-ին, խորհրդարանական ընտրություններին քվերակվելու են 5 կուսակցություններ («Հանրապետական» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») և կուսակցությունների 4 դաշինք («Ծառուկյան» դաշինք, Կոնգրես-ՀԺԿ, «ԵԼՔ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»): Քվեարկությունը Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում սկսվելու է ապրիլի 2-ին առավոտյան ժամը 8-ին: Ձևավորվել են 13 ընտրատարածքներ և 2009 ընտրատեղամասեր: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20-ին: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 564 հազար 244 քաղաքացի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության՝ 28021 դիտորդ: Միջազգային կառույցներից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվել են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԵԽԽՎ-ի, ԱՊՀ-ի, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունները:

Նմանատիպ նյութեր