211652_close_icon
views-count3336 դիտում article-date 16:33 01-04-2017

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր աղյուսակը: Ապրիլի 1-ի դրությամբ գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել իններորդ հորիզոնականը: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների առաջին տասնյակում են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2786), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783), Լեւոն Արոնյան (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772): Լավագույն հարյուրյակում են նաեւ հայ գրոսմեյստերներ Սերգեյ Մովսիսյանը (67-րդ, 2677), Վլադիմիր Հակոբյանը (70-րդ, 2675) եւ Գաբրիել Սարգսյանը (86-րդ, 2666): Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 42-րդն է (2473), Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ (2425): Առաջին եռյակում են Հոու Յիֆանը (Չինաստան, 2649), Ցզյույ Վենցզյունը (Չինաստան, 2596), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա, 2587):

Նմանատիպ նյութեր