211652_close_icon
views-count73183 դիտում article-date 18:50 01-04-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Երևանում տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի, Mazda-ի և Mitsubishi Pajero IO-ի բախումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը մեզ է տրամադրել [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url] ընկերությունը, որտեղ երևում է, թե ինչպես է մարտի 29-ին Երևանում տեղի ունեցել շտապօգնության Ford Transit, Mazda և Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենաների բախումը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/29/1062916/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 29-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել էին Ford Transit մակնիշի 034 ՍԼ 64 համարանիշի, Mazda մակնիշի 34 AD 556 համարանիշի և Mitsuishi Pajero IO մակնիշի 97 DV 097 համարանիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security-Dream[/url]-ի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր