211652_close_icon
views-count4921 դիտում article-date 16:46 01-04-2017

Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներով է սպառնացել Թուրքիային

ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը խոստացել է պատասխան տլ թուրքական իշխանություններին, եթե նրանք շարունակեն խոչընդոտել ռուսական ապրանքների ներմուծմանը։ Այդ մասին նա հայտարարել է Առևտրային ընկերությունների ասոցիացիայի մեդիա ֆորումում, հայտնում է Tass-ը։ «Ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում։ Այդուհանդերձ, մենք փորձում ենք ընդհանու լեզու գտնել։ Հույս ունեմ, որ սթափ միտքը կգերակայի»,-հավելել է նա։ Հիշեցնենք, որ Թուրքիան ՝մարտի 15-ից արգելել է ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի ներմուծումը Ռուսաստանից։ Բարձրացրել է նաև որոշ ապրանքների հարկը, իսկ մոսկվան դեմ է արտահայտվել հարկային բարձրացումներին։

Նմանատիպ նյութեր