211652_close_icon
views-count2166 դիտում article-date 13:36 01-04-2017

Իրաքում պատրաստվում են մինչև գարնան վերջն ազատագրել Մոսուլն ամբողջությամբ

Իրաքի դաշնային ոստիկանության հրամանատարներից մեկը, բրիգադիր-գեներալ Շաքել ալ-Խավաջին հայտարարել է, որ Մոսուլը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ամբողջովին կազատագրվի մինչև գարնան վերջը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Այս գարնանը դուք կլսեք այդ նորությունը»,-ասել է գեներալը՝ հավելելով, որ ներկա պահին Մոսուլում ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվում է 1000-1500 զինյալ։ Այս պահին ահաբեկիչները վերահսկում են քաղաքի արևմտյան հատվածի 30 տոկոսը։

Նմանատիպ նյութեր