211652_close_icon
views-count3079 դիտում article-date 14:02 01-04-2017

Պուտինը և Թրամփը նույն հայացքներն ունեն. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույն հայացքներն ունեն, հատկապես միջազգային հարաբերություններին առնչվող հարցերում։ «Նրանք երկուսն էլ առաջնային են համարում ազգային շահերը, փայլուն գիտակցում են, որ պետք է նաև հաշվի առնել գործընկերների հետ լավ հարաբերությունները, համոզվել, որ այդ հարաբերությունները փոխշահավետ են և երկուսն էլ պատրաստ են հաշվի առնել միմյանց կարծիքը»,-ասել է նա։ Ըստ Պեսկովի՝ Ռուսաստանը բավականաչափ համբերություն ունի, որպեսզի հասկանա ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մոտեցումները. «Մենք հասկանում ենք, որ նրանց ժամանակ է հարկավոր՝ Ռուսատսանի հանդեպ իրենց գաղափարներն ավելի հստակ ձևակերպելու համար»։

Նմանատիպ նյութեր