211652_close_icon
views-count8435 դիտում article-date 10:15 01-04-2017

«Հայուհու աշխարհ» համերգի պատվավոր հյուրերի շարքում հերոսածին մայրերն էին և կին ազատամարտիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 31-ի երեկոյան «Զեյթուն» մշակութային կենտրոնում մեկնարկեց «Հայուհու աշխարհ» խորագրով տոնական համերգը, որը նվիրված էր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեկամսյակին: Միջոցառման ընթացքում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան մշակույթի ոլորտի տաղանդաշատ ներկայացուցիչներ և պարային համույթներ: Պատվավոր հյուրերի շարքում էին բազմաթիվ ազատամարտիկ հայուհիներ, զոհված զինծառայողների ծնողներ, սիրիահայեր, մտավորականներ և հասարակական գործիչներ: Հյուրերի շարքում էին նաև ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սաները, որոնք նույնպես ներկաներին ոգևորեցին իրենց ելույթներով: Միջոցառման կազմակերպիչներն էին «Զեյթուն» մշակութային կենտրոնը, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքների իրավապաշտպան բարեգործական հասարակական կազմակերպությունն ու «Հանդես» փրոդաքշնը: Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր