211652_close_icon
views-count90925 դիտում article-date 05:33 01-04-2017

Նոր մանրամասներ «Ելք» դաշինքի անդամների վրա զինված հարձակումից

երեկ Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա, ատրճանակ պարզել: ժամը 01.30-ի դրությամբ «Ելք» դաշինքի ներկայացուցիչները հավաքված էին ոստիկանության Մալաթիայի բաժնի դիմաց, նրանց շարքերում կային պատգամավորության թեկնածուներ: Նիկոլ Փաշինյանը բաժնում էր, մի պահ նա դուրս եկավ բաժնից եւ նրա ուղեկցությամբ նորից բաժին գնացին միջադեպի այն մասնակիցները, որոնք ներկայացնում էին Ելք դաշինքը: Նրանք, մեր տեղեկություններով Մալաթիայի բաժնում բացատրություն էին տալիս: Մեզ հայտնի դարձավ, որ «Ելք»-ի ներկայացուցիչները երեկ երեկոյան քարոզչություն են իրականացնելիս եղել Մալաթիա համայնքում, բուկլետներ են բաժանել: Այդ ընթացքում անհայտ անձինք, նախ, խլել են «Ելք» դաշինքի դրոշները եւ փորձել են տանել, որին զուգահեռ ներկով վնասել են դաշինքի ներկայացուցիչների մեքենաների վրա փակցված պաստառները: Ներկել են նաեւ մեքենաներից մեկի վրա փակցված Նիկոլ Փաշինյանի պաստառը: Այստեղից էլ սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի: Երիտասարդների վրա հարձակվողներից մեկը ատրճանակ է պարզել, իսկ դաշինքի ներկայացուցիչներից մեկը վնասազերծել է տվյալ անձին, որի ընթացքում մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակն ընկել է գետնին: «Ելքի» ներկայացուցիչ Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներ է ստացել: Հարձակվողները դեպքի վայրից արագ հեռացել են: Զենքը փոխանցվել էր Նիկոլ Փաշինյանին: Տիրայր Մուրադյան Առավել մանրամասն՝ [color=#EF2929]http://armtimes.com/hy/article/108313[/color]

Նմանատիպ նյութեր