211652_close_icon
views-count9998 դիտում article-date 23:07 31-03-2017

Արարատի եզդիները աջակցում են Արգամ Աբրահամյանին

Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, տեղի կունենան Ազգային Ժողովի ընտրությունները: Մենք արդեն նշել էինք, որ Արարատի մարզում ֆավորիտ թեկնածու է “Ծառուկյան” դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանը: Նա երկու տարի է, ինչ Արտաշատի քաղաքապետ է և հանրությունը այս ընթացքում հասցրել է ծանոթանալ նրա աշխատանքին: Արգամ Աբրահամյանին աջակցում են նաև Արարատի մարզի բազմաթիվ եզդի բնակիչներ: Նրանք մշտապես զգացել են Ա. Աբրահամյանի աջակցությունը: Չի եղել դեպք, երբ իրեն դիմած քաղաքացիները անպատասխան մնան: Արգամ Աբրահամյանը խորը հարգանքով է վերաբերվում նաև եզդի հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհել Հայաստանի սահմանների պաշտպանության համար: Ամիսներ առաջ, երբ “Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպությունը նախապատրաստվում էր Արծվաշենում զոհված եզդի հերոս Գագիկ Հաջոյանի հուշաքարը տեղադրել իր հայրենի գյուղում, խնդիրներ առաջացան և գյուղի ղեկավարը թույլ չտվեց, որ հուշաքարը զոհված հերոսի հայրենի գյուղում տեղադրվի: Այդ ժամանակ Արտաշատի քաղաքապետ Ա. Աբրահամյանը հուշաքարի տեղադրման համար տարածք տրամադրեց Արտաշատ քաղաքում և աջակցեց կազմակերպությանը բարեկարգել տարածքը: Այսօր եզդիական սիմվոլը դարձել է Արտաշատ քաղաքի անբաժանելի մասը: Եզդիները համարում են, որ Ա. Աբրահամյանը իսկապես արժանի թեկնածու է: Արարատի մարզի Արտաշատ քաղքի բնակիչ Ռուստամ Մհոյանը կոչ է անում մարզի բոլոր եզդիներին կանգնել Ա. Աբրահամյանի կողիքն և վստահ լինել, որ նա հետագայում ևս ականջալուր կլինի համայնքի խնդիրներին: Զինա Չատոյանը ևս Ա. Աբրահամյանի աջակիցներից է: Նա համոզված է, որ Աբրահամյաներին ճանաչող եզիդները անպայման կլինեն Ա. Աբրահամյանի կողքին. “Ու քանի որ բոլոր եզդիներն են նրանց ճանաչում, վստահ եմ` շատերը կլինեն Ա. Աբրահամյանի կողքին”,-ասաց Զինա Չատոյանը: [b]Արտաշատի Մամուլի Կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր