211652_close_icon
views-count19549 դիտում article-date 22:59 31-03-2017

Ռուսաստանի առաջնություն. Էդգար Մանուչարյանը հաղթանակ պարգևեց «Ուրալին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ: 1-ին խաղակեսից հետո «Ուրալը» հաղթում էր 1:0 հաշվով, սակայն 2-րդ խաղակեսի սկզբում երկու գնդակ բաց թողեց: Քիչ անց հաշիվը հավասարեցվեց: 81-րդ րոպեին «Ուրալը» 11 մետրանոց հարվածի իրավունք ստացավ, որը չկարողացավ իրացնել փոխարինման դուրս եկած Էդգար Մանուչարյանը: Սակայն 88-րդ րոպեին անց հայ ֆուտբոլիստն ուղղեց իր սխալը և գոլի հեղինակ դարձավ, որն էլ հաղթանակ պարգևեց «Ուրալին»` 3:2: Այս հաղթանակից հետո «Ուրալը» 23 միավոր վաստակեց և ավելի շատ պոկվեց հետնապահների խմբից` զբաղեցնելով 11-րդ տեղը: Ռուսաստանի առաջնություն, 21-րդ տուր «Անժի» - «Ուրալ»՝ 2:3
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր