211652_close_icon
views-count13211 դիտում article-date 22:06 31-03-2017

Նեապոլում վաճարքի են հանել Իգուաինի դիմանկարով զուգարանի թուղթ

Նեապոլում վաճառվում է «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինի լուսանկարով զուգարանի թուղթ: 2016թ. ամռանը Իգուաինը լքեց «Նապոլին» և պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ: Նեապոլցի երկրպագուներին Իգուաինի այս քայլը խիստ զայրացրեց և այդ ժամանակներից ի վեր արգենտինացին դավաճանի համարում ունի քաղաքում: Ապրիլի 2-ին Իտալիայի առաջնությունում «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Յուվենտուսին»: «Սան-Պաոլո» մարզադաշտի հարևանությամբ այժմ վաճառքի են հանել հարձակվողի լուսանկարով զուգարանի թուղթը: Ֆուտբոլիստը դրա վրա պատկերված է «Յուվենտուսի» մարզաշապիկով:

Նմանատիպ նյութեր