211652_close_icon
views-count2378 դիտում article-date 21:17 31-03-2017

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը լրատվական կայքի հարցին

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին. [b]Հարց.[/b] Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի այսօրվա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: [b]Պատասխան[/b]. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ Ադրբեջանի միակ ներքին գործն է իր հասարակությանը նախապատրաստել հիմնախնդրի՝ միջնորդների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա կարգավորմանը, որը ներառում է Արցախի ժողովրդի պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հերթական փորձն են ներքին լսարանին շեղելու երկրում ընտանեկան ավտորիտար համակարգի արմատավորումից, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումներից և այլախոհների անդադար հետապնդումներից: Սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու փոխարեն այդ հայտարարությունները միտված են հանուն ժառանգական իշխանության պահպանման անտեսել 90-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ծանր հետևանքները և սեփական ժողովրդին ներքաշել նոր արկածախնդրության մեջ:

Նմանատիպ նյութեր