211652_close_icon
views-count59414 դիտում article-date 16:36 31-03-2017

Ընտրողներն ասում էին. «Միայն բժիշկների ընտանիքում մեծացած, մասնագիտությամբ մանկավարժը կարող է մեր վերքերին դարման անել, անցել են ժամանակները, երբ քուչի ու սուտի լավ տղերքով հնարավոր էր մեզ մոլորեցնել»

Ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու է առաջադրվել նաև Հարություն Կարապողոսյանը։ Այսօր՝ մարտի 31-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը շրջայց է կատարել Էրեբունի-Նուբարաշեն, Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների այն վայրերում, որտեղ պատգամավորության թեկնածու է նաև Հ. Կարապողոսյանը։ Բնակիչները իրենց զրույցում ասում էին. «Մեզ համար ֆավորիտ է Հ. Կարապողոսյանը, քանի որ նա իր ինտելեկտով, ապրած կյանքով, աշխատանքային գործունեությամբ ավելի շատ է ժողովրդին մոտ եղել, քան որոշ թեկնածուներ, ովքեր իրենց համարում են քաղաքի լավ տղա։ Էդ քաղաքի տղա կոչված թեկնածուները էնքան են տարվել իրենցով, որ մոռանում են՝ անցել են ժամանակները, երբ քուչի ու սուտի լավ տղերքով հնարավոր էր ժողովրդին մոլորեցնել, որպեսզի ընտրություններում իրենց ձայնը ստանան։ Հիմա եկել է ժամանակը, որ մեր օրենսդիր մարմնում պետք է հայտնվեն այնպիսի մարդիկ, ովքեր վայելում են ժողովրդի համակրանքը, ովքեր ժողովրդին հուսախաբ չեն անի։ Իսկ ժողովուրդը նրանց նմաններին է վստահում և այդ վստահելի թեկնածուներից է Հ. Կարապողոսյանը ով մեծացել է բժիշկների ընտանիքում, իսկ մենք լավ գիտենք, որ բժշկի մասնագիտությունը ամենավեհ մասնագիտություններից մեկն է և գիտենք ժողովրդական հայտնի խոսքը, որ պտուղը ծառից հեռու չի ընկնի, ինչպես նրա ծնողներն են, այնպես էլ նա կլինի, ով պատրաստ է շարունակել դեղ ու դարման լինել սոցիալաես անապահով խավին, հասարակ ժողովրդին, էնպես որ միանշանակ վստահ ենք, որ նա տեղ է ունենալու Ազգային ժողովում, որտեղ էլ բարձրաձայնելու է թե տարեցների, թե միջին խավի, թե երիտասարդ սերնդի ներկայացուցիչների խնդիրները և բարձրաձայնելուց հետո հետամուտ է լինելու, որպեսզի այդ խնդիրները սեղմ ժամկետներում լուծվեն»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է նշված ընտրատարածքում մեծ հեղինակութուն համարվող ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու Հ. Կարապողոսյանի խոսքը. «Խորին հպարտությամբ և խոնարհումի զգացումով ուզում եմ կանխավ երախտագիտությունս հայտնել ձեր ձայների և վստահության համար, որոնք և երաշխավորը պիտի լինեն Ազգային ժողովում իմ ներկայության: Ավելորդ եմ համարում մանրամասնել ինքնությունս. այն ծանոթ է շատերիդ: Իմ կյանքը՝ ներկան ու անցյալը, բաց են ու թափանցիկ, սկզբունքներս՝ աներեր. այն է՝ լինել շիտակ ու խոհեմ մերձավորիս հետ, նվիրվել մարդուն, բժշկել տկարին, ձեռք մեկնել կարիքավորներին: Դրանք իրագործելու համար մշտապես ապավինել եմ սեփական ներշնչանքիս: Վստահ եղեք, որ, մտնելով քաղաքականություն, առաջնորդվելու եմ նույն զգացողություններով՝ դառնալով ոչ միայն ձեր ընտրյալ պատգամավորը, այլ ձեր հոգսերի պատգամախոսը, ձեր արդարամիտ խոսնակն ու պահանջատեր գործիչը, պաշտպանելով յուրաքանչյուրիդ և բոլորիդ շահերը, ձեր խոսքը լսելի դարձնելով բարձրագույն ատյաններում: Լավատեսական այս հույսից մինչև իրականություն ընդամենը մեկ քայլ է, որ միասին պիտի անենք: Արդեն նշմարվում է վաղվա օրը, որը մեզ բացթողումները շտկելու հնարավորություն պիտի ընձեռնի, և եթե այսօր չանենք ոչինչ, ապա վաղը կլինի նույնը, ինչ երեկ էր: Մենք՝ հայերս, ունենք ազգային բացառիկ բնավորություն՝ բռունցքվել, միավորվել վտանգի պահին և հայի անպարտ ոգով հաղթանակ կերտել: Այժմ եկել է ժամանակը խաղաղ պայմաններում բռունցքվելու ու միավորվելու և որպես ազգային մարտահրավեր՝ արարելու և շենացնելու երկիրը հայրենի՝ հանուն սերունդների հուսալի ապագայի: Թո՛ղ որ ամեն ոք իր պարտքը կատարի, կառուցի և երբեք քանդելու միտում չունենա, կառուցի, նույնիսկ երբ ուրիշի քանդելն է տեսնում և չհուսահատվի: Այնժամ անպատճառ ավերակը շենին տեղ կտա, և հասարակության փրկության կառույցը շքեղությամբ կկանգնի: Ամեն ոք պիտի աշխատի, ամեն հայ պատվո խնդիր պիտի համարի մի քար էլ իր կողմից դնել լուսո այն խորանի վեմին, որի վրա պիտի կառուցվի մեր ապագա Հայաստանը»։ [b]Բժիշկների ընտանիքում մեծացած, մասնագիտութամբ մանկավարժ, ֆավորիտ, պատգամավորության թեկնածու Հարություն Կարապողոսյանն է [/b][img]http://shamshyan.com/ups/images/0681568001490963792385285.jpg[/img]

Նմանատիպ նյութեր