211652_close_icon
views-count1726 դիտում article-date 16:14 31-03-2017

Թուրքիայի պաշտպանության նախարարի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Թուրքիայի Գյումյուշխանե նահանգում վթարի է ենթարկվել ադ երկրի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքի ավտոշարասյունը։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Վթարի հետևանքով 5 մարդ է տուժել։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցները։ Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նշվում է, որ նախարարը մասնակցում էր Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի շուրջ հավաքներին։

Նմանատիպ նյութեր