211652_close_icon
views-count2491 դիտում article-date 15:32 31-03-2017

Սիրիայի քրդական զինված ջոկատները ԱՄՆ-ից զենք ու զինամթերք են ստացել

Սիրիայի ժողովրդավարական ուժերի կոալիցիայի անդամ քրդական ու արաբական զինված ջոկատները զենք ու զինամթերք են ստացել ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտնել է քրդական արբանյակային «Ռուդաու» հեռուստաալիքը։ Զենքով բեռնված ավտոշարասյունն Իրաքյան Քրդստանից ժամանել է Սիրիայի քրդական շրջան այն ժամանակ, երբ մեծ գրոհ է նախապատրստվում Ռաքքա քաղաքում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական կզմակերպության դեմ։ Աղբյուրը հայտնել է, որ ավտոշարասյան մեջ զրահամեքենաներ նաև կան, որոնց ուղեկցում են ամերիկացի զինվորականները։ Նշվում է, որ սա երկրորդ խմբաքանակն է, որ ուղարկում է ԱՄՆ-ն։ Առաջին խմբաքանակը Սիրիա է հասցվել այս տարվա հունվարին։

Նմանատիպ նյութեր