211652_close_icon
views-count2745 դիտում article-date 14:28 31-03-2017

Ապրիլյան պատերազմի վերադարձ չպետք է լինի. Սեբաստիան Կուրց

ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը միացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կողմերին խնդրի քաղաքական կարգավորման կոչին, որը ՄԽ-ն տարածել է մարտի 29-ին։ «Պայքարն ու բռնությունը, որոնց մենք հետևեցինք 1 տարի առաջ, վերջին 2 տասնամյակում ամենադաժանն էին։ Դրանք առաջացրին ավերածություններ, տանջանք ու մարդկային կորուստներ։ Դա վառ հիշողություն է այն մասին, թե որքան արագ ռազմական մեխանիզմը կարող է խաղաղության հասնելու ջանքերը փլուզել։ Այդ առնչությամբ մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք սպառնալիքի տակ են դնում հրադադարի ռեժիմը։ Բոլոր կողմերը պետք է կատարեն ու խստորեն հետևեն իրենց միջազգային հումանիտար պարտավորություններին։ Ինչպես արդեն ասել եմ՝ ղարաբաղյան հակամարտությանը ռազմական լուծում չկա։ Պետք է հիմա կազմակերպենք խաղաղությունը, այլ ոչ թե թույլ տանք պատերազմի վերադարձ՝ իր սարսափելի հետևանքներով»,-ընդգծել է Կուրցը։ Նա հավելել է, որ եկել է ժամանակը՝ բանակցություններին նոր իմպուլս հաղորդելու, կենտրոնանալու պրագմատիկ ու պրակտիկ քայլերի վրա։

Նմանատիպ նյութեր