211652_close_icon
views-count2327 դիտում article-date 11:40 31-03-2017

ԱՄՆ-ն առաջին անգամ խոսել է Սիրիայի նախագահին դեմ չլինելու մասին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հանելն համար այլևս ամերիկյան քաղաքականության գլխավոր նպատակը չէ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Նիքքի Հեյլին, հաղորդում է Interfax-ը։ Վերջինիս խոսքով՝ այժմ ԱՄՆ-ի համար գլխավոր նպատակ է հանդիսանում սիրիացի ժողովրդի կյանքը դեպի լավը փոխելու համար ուղիներ փնտրելը և հենց այդ նպատակով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հատուկ քաղաքականություն է մշակելու, ինչը չարեց նախկին նախագահ Բարաք Օբաման։ Վերլուծաբանների կարծիքով՝ չնայած Սիրիայում Ասադի դիրքերը մի պահ թուլացել էին, այժմ նա ավելի վստահ է երևում, քանի որ ստանում է Ռուսաստանի աջակցությունը, հատկապես ռազմական հարցում։

Նմանատիպ նյութեր