211652_close_icon
views-count17767 դիտում article-date 23:53 30-03-2017

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի երգը 1 միլիոնից ավելի դիտում է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի Fly with me հայաստանյան երգը եվրատեսիլյան պաշտոնական You Tube-յան ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է 1 մլն դիտումների շեմը: Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է մեկնարկել, որի շրջանակում նա կատարում է մասնակից երկրներից որևէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը: Հավելենք, որ «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր