211652_close_icon
views-count9882 դիտում article-date 21:55 30-03-2017

Ժոզե Մոուրինյո. Ես չեմ կարող «Բարսելոնայի» սեյֆը կոտրել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է այն լուրերը, որ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին: «Ես միշտ ձգտում եմ օբյեկտիվ և պրագմատիկ լինել այն առումով, որ ակումբներին դիմում եմ: Բայց Նեյմարի մասին խոսակցությունները աբսուրդ են: «Բարսելոնայի» պես ակումբը երբեք չի վաճառի Նեյմարին: Մեսին դեռ երիտասարդ է ու առջևում մի քանի տարի ունի, բայց նա շուտով 30 կդառնա ու Նեյմարը նրանից հետո կլինի «Բարսայի» գլխավոր աստղը: Նեյմարին ձեռք բերելու փորձը կարելի է համեմատել սեյֆը կոտրելու հետ. դա անհնար է», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր