211652_close_icon
views-count20050 դիտում article-date 20:28 30-03-2017

Երևանում սկսվեց «Ելք» դաշինքի երթը. նրանց կարգախոսներից էր նաև՝ «Դուխով քվեարկեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքի անդամներն ու համակիրները Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից սկսեցին նախընտրական իրենց երթը: Ինչպես երթից առաջ հայտարարեց «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, երթը կընթանա հետևյալ երթուղով. Մոսկովյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյանի փողոց-Հյուսիսային պողոտա, ապա կհասնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Գլուխներդ բարձր, գնացեք ընտրատեղամասեր եւ դուխով քվեարկեք «Ելք» դաշինքի օգտին»,- հայտարարեց Փաշինյանը: Երթի մասնակիցները վանկարկում են «Ելք կա», «Հայաստանի քաղաքացին չի վաճառվում»: Նշենք, որ «Ելք» դաշինքում ընդգրկված են «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 234+
234+

Նմանատիպ նյութեր