211652_close_icon
views-count48478 դիտում article-date 16:06 30-03-2017

Ողբերգական դեպք Դսեղ գյուղ չհասած «Վիլիկի» քարի ցեխի մոտակայքում. հսկայական քարն ընկել է 51-ամյա բանվորի վրա. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ մարտի 29-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Դսեղ գյուղ չհասած <<Վիլիկի>> քարի ցեխի մոտակայքում գտնվող Վանաձոր քաղաքի բնակիչ, 54-ամյա Գուրգեն Եղիկյանին պատկանող քարի մշակման արտադրամասում վերամբարձ մեքենայով (ԿԱՌ) բարձրացնելիս, ճոպանով կապելու ժամանակ կողքին գտնվող թեքված հսկայական քարը շրջվել և ընկել է Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 51-ամյա Սարգիս Անտոնյանի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված քարի արտադրամասում՝ որպես բանվոր։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր